05 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2022
KFC

«Մեր ծիրանը, ձեր Հայրենիքից թանկ է… Սպառողականությունը խժռում է Հայաստանի ներկան, ազգային ապագան և աղավաղում հաղթական անցյալը». Արթուր Թովմասյան

290740120_1061608664744953_3271625363973581611_n

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր ծիրանը, ձեր Հայրենիքից թանկ է… Սպառողականությունը խժռում է Հայաստանի ներկան, ազգային ապագան և աղավաղում հաղթական անցյալը:

 

Այսօր ոչ տրամաբանության, ոչ էլ ողջախոհության սահմաններում չի տեղավորվում ներկայիս իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործունեության շարժառիթները․․․ Նրանք գիտեն, որ հասարակության քսանից-երեսուն տոկոսը դեռ իրենց վերահսկողության տակ է, ուրեմն ոչ մի սասանում, ոչ մի ոտնձգություն չի կարող լինել իրենց նկատմամբ։ Եվ այս փաստը, այլ խոսքով՝ անպատժելիության անհնարինությունը, բավական է նրանց համար․․․ բայց այդ փաստն այսօր խոսում է այն մասին, որ մեր երկրի, մեր պետության և պետականության համար առաջին թշնամին հենց իրենք էն, որոնք կատարում են արտասահմանյան հետախուզական ծառայությունների կամքը․․․

Ցավը նրանում է, որ մեր հասարակության մի մասը պատերազմից և հազարավոր զոհեր տալուց հետո շարունակում է աջակցել նիկոլին, ու ապրում է կարծես թե ոչինչ չի եղել, առանց գիտակցելու, որ նիկոլը շարունակում է ՀՀ տարածքներ հանձնել, և տանել նոր պատերզմի:

 

Եթե մեր հասարակությունը, մեր երկրի քաղաքացիներն իսկապես ցանկանում են մի լավ բան անել հայրենիքի համար, կամ համախմբվել հայրենիքի շուրջը, ինչպես 88-ին, պետք է հասարակությունը պատկերացնի, թե ինչ իրավիճակում է հայտնվել մեր պետությունը և Հայոց պետականությունը, և այդ ժամանակ իշխանությունները կզգան, որ կորցնում են ոտքի տակի հողը և կփորձեն չստել և սիրաշահել ժողովրդին, ոչ թե կզբաղվեն իզմերից միայն պոպուլիզմով․․․

Հա, ի դեպ, երբ այսօրվա իշխանությունը խոսում է հայրենիքի, հասարակության բարեկեցությունից և լավագույն ապագայից, վստահ եղեք նրանք նկատի ունեն ոչ թե՛ ձեր ծիրանը այլ իրենց բարեկեցությունը, իրենց լավագույն ապագան, քանզի իշխանությունները գիտակցում են, որ ուշ թե շուտ այդ «երեսուն» տոկոսնել իրենցը չի լինելու:

Հ.Գ. Սպառողական հասարակությունը դեռ չի պատկերացնում, թե ինչ իրավիճակում է հայտնվել մեր պետությունը և Հայոց պետականությունը: Երբ վերջին հույսդ հայի հետին խելքն էր, բայց դա էլ էր միֆ… ու այս պահին էլ ասելու բան չկա…

Սպասենք Հայ Ազգի զարթոնքին»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ