25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲԴԽ երեք անդամների ձայնագրությունը լսելուց հետո մենք պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել, չե՞նք լսել․ Վահե Հովհաննիսյան

ԲԴԽ երեք անդամների ձայնագրությունը լսելուց հետո մենք պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել, չե՞նք լսել։

 

Ու այդպես ձև անելով շարունակե՞նք, օրինակ, Աննա Դանիբեկյանի դատը։ Ու դատավորը ձև անի, թե դատավորները չե՞ն ենթարկվում ճնշումների, ասել է թե՝ «կուտ չե՞ն ուտում»։

Ու դատախազները պետք է ձև անեն, որ իրենք չեն ենթարկվում քաղաքական պարտադրանքի, ասել է թե՝ «իրենց վզին չե՞ն դնում»։

 

Մենք պետք է ձև անենք, թե դիմադրության շարժման մի քանի տասնյակ ակտիվիստների կալանք տվող ու հետո դատող դատավորները, քննիչները, դատախազներն անաչա՞ռ են։ Նրանց համա՞ր էլ է «մեկը՝ հազար ու հազարը՝ մեկ»։

Դատաիրավական համակարգը վերածվել է գողականի, միլիցիայականի, նիկոլականի ինչ-որ միքսի, ու այդ համակարգը մարդկային ճակատագրեր է որոշում, մարդ բռնում, մարդ դատում, երաշխիք տալիս, ինդուլգենցիա նվիրում…

«Զրոյից՝ Հայաստան» կոնցեպցիան է լինելու Հայաստանի վերականգնման առանցքում։ Օրինակ, պետք է զրոյից սարքել նոր դատաիրավական համակարգ, որովհետև այլասերումներն այնքան խորքային են, որ կիսատ-պռատ լուծումներով արդյունք չի լինի։ Եվ այդ նոր համակարգի առանցքում պետք է լինեն անձնական և մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորները, քննիչները, դատախազները։ Իսկ այդպիսիք կան, ու նրանք քիչ չեն։

Եվ, ընդհանրապես, մենք մի պահից պետք է դադարենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, թե նորմալ ապրում ենք՝ առանց արժանապատվության ստորացման, առանց ծանր կորուստների, առանց նոր ստորացման ու կորուստների սուր ռիսկի։ Մենք թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է։ Իսկ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ ու ռիսկային է։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ