08 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պերմյակովին հանձնելու պահանջով ստորագրահավաք

Քաղաքացիական նախաձեռնող խմբի երիտասարդները  հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին  ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով Վանաձորում իրականացնում են ստորագրահավաք: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ վանաձորյան գրասենյակը:

Ստորագրահավաքի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազից պահանջում են պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ գլխավոր դատախազին Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով և պաշտոնական գրությունը հրապարակել, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության նախաքննությունը և դատաքննությունը իրականացնել առավելագույն հրապարակային և թափանցիկ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու, նրա կալանքը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կրելու և քննչական մարմինների  կողմից նրա նկատմամբ քննչական գործողությունները անխափան իրականացնելու պահանջի ներքո, ինչպես նշում են քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամները, 3 ժամվա ընթացքում ստորագրել է ավելի քան 300 մարդ:

Երիտասարդները նաև նշեցին, որ շատ մարդիկ, ովքեր ստորագրում են պահանջի ներքո պատրաստակամություն են հայտնում մասնակցելու ցույցերի և իրենց միասնությունն են հայտնում գյումրեցիների և երևանցիների պահանջին: Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ ակցիան ոչ թե հակառուսական է, այլ նրանք հանդես են գալիս հստակ պահանջով, որն ուղղված է ՀՀ Կառավարությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ