21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին, բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ». Սիրուշոն՝ իր հղիության մասին /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն, իր ֆեյսբուքյան  և ինստագրամյան էջերում անդրադարձել է իր հղիության վերաբերյալ կեղտոտ ասեկոսեներին:

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում,     իմ փոխարեն ուրիշն է դա անում:

Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև  փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց      ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:
Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին, բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:))

Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները, ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»,- գրել էր Սիրուշոն՝ հրապարակելով հղիությունը փաստող տեսանյութ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ