09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ուշադիր նայեք և համոզվեք, թե ոնց են պղծել ու աղավաղել ՀՀ պետական դրոշը՝ սև ժապավենով «խաչ քաշել» մեր պետականության վրա. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հարգելի հայրենակիցներ, տեսել ե՞ք «բարեփոխված» պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի Հայաստանի Հանրապետության դրոշի էքզիստենցիալ «ոճավորված» տարբերակը։ Խնդրեմ, ուշադիր նայեք և համոզվեք, թե ոնց են պղծել ու աղավաղել ՀՀ պետական դրոշը՝ սև ժապավենով «խաչ քաշել» մեր պետականության վրա։ Սա է սրանց իրական ու անհայրենիք դեմքը, մի զարմացեք։
 
Մարդիկ «բարեփոխել» են` փաստացի թաղելով պետական խորհրդանիշը, կամ ավելին ասեմ` ի՞նչ էիք սպասում ամերիկաներում սորոս պապի փողերով կայֆավատ եղած դանչոյից, կամ նրա հովանավորյալ, երկրի ներքաղաքական կյանքում ակնհայտ երանգ ստեղծող «ժողովրդավարություն սիրող»դեսպանից։ Հարգարժան արևմտյան միջազգային ներկայացուցիչներ, հիշե՛ք, Ձեր անտարբերությու՛նը նիկոլի հանցագործությունների շարժիչ ուժն է»։
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ