08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումուց։

 

Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի։

Փաստորեն մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիեւ-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։

 

Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է։

Պետք է է՛լ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։

Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։

Իսկ դո՞ւք, այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին… ասելու եք՝ պապիկը, էրդողանն ու ալիևը նույն գործն էին անո՞ւմ…

Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ