01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետություն ենք կորցնում, հասկանու՞մ եք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Անձնական ամբիցիաները չեն կարող պետական շահից վեր լինել։
 
Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր նախկին նախագահներն ու գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու ազգային կառույցները՝ եկեղեցի, ակադեմիա, համալսարան…
Բայց Նիկոլը դեռ մնում է, քանի որ պետական շահ ասածը կարծես գերակա չէ անձնական ամբիցիաներից։
 
Ի՞նչն է խանգարում բոլորիս միավորվել «ազգակործան պատուհաս» կապիտուլյանտներին հեռացնելու համար…
Պետություն ենք կորցնում, հասկանու՞մ եք…
Այս ռեժիմն այլեւս ապացուցել է, որ բացի քաոսից, պատերազմից, պարտությունից, մահերից ու անպիտան կառավարումից այլ բանի ընդունակ չէ։
 
Հիմա այսքանը գիտակցողը տունը նստելով ու՞մ է օգնում։
Վերջնական կապիտուլյացիայից հետո այլեւս ոչ մեկիդ ու ոչ մեկիս ծառայությունը գրոշի արժեք չի ունենալու։
Դե նստենք հերթով թախտին ու սպասենք ՝ ո՞նց է երկրի «հերն անիծվում»։
«Ես»-ը քանդելու է Հայաստանը։
Մի կողմ դնենք անտեր «ես»-ը ու գործենք հանուն Հայաստանի ու Արցախի»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ