01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընդդիմության կազմակերպած, բայց համազգային բնույթ ստացած ակցիաներին չմիացող, ու իրենց հականիկոլական համարող հայրենակիցներիս եմ դիմում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ընդդիմության կազմակերպած, բայց համազգային բնույթ ստացած ակցիաներին չմիացող, ու իրենց հականիկոլական համարող հայրենակիցներիս եմ դիմում։
 
Հարգելի հայրենակիցներ,
 
Մի քննարկեք բուժքրոջ մանիկյուրի գույնը, երբ ձեր հիվանդը մեռնում է:
Մի քննարկեք օդաչուի արտաամուսնական կապերը, երբ ձեր ինքնաթիռն ընկնում է։
Մի քննարկեք սանտեխնիկի սանրվածքը, երբ տան կանալիզացիան խցանվել է։
Մի քննարկեք հրշեջի սեռական հակումները, երբ ձեր տունն այրվում է։
Փրկվենք, նոր տրվենք ինտելեկտուալ վարժանքներին։
Փրկվենք, նոր ճաշակի շուրջ վեճի բռնվենք։
 
Փրկվենք, նոր մեր այլ գիտելիքներն ի ցույց դնենք։
Փրկվենք, նոր ինքնահաստատվենք շրջապատի վրա։
Թե չէ ազգային կործանումից հետո ոչ մեկ այդպես էլ չի իմանա, որ դուք ազգիս ամենախելացին էինք, ամենաառաքինին ու ամենաջոԳողը։
Merci beaucoup»:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ