06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Թուրքը թույլ չի տալու, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ մենք թույլ տալո՞ւ ենք, որ դրանք Հայաստանում իրենց կառավարությունն ունենան». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆրանսիայի հրապարակը դարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի այն վայրը, որտեղից սկսվում է արևածագը: Հույս, հավատ և ամենօրյա համբերատար պայքար: Այլ բան պետք չէ դավադիր կապիտուլյանտից ազատվելու համար:

Որքան Նիկոլն ավելի շատ է կառչում իր արյունոտ ու կործանարար աթոռից, այնքան ավելի են ոգևորվում ադրբեջանցիներն ու թուրքերը: Թուրքը թույլ չի տալու, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ մենք թույլ տալո՞ւ ենք, որ դրանք Հայաստանում իրենց կառավարությունն ունենան:

Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, միայն Հոլանդիայի հայ համայնքո՞ւմ են Նիկոլի մասին այդպես մտածում, թե՞ ամբողջ Սփյուռքում:»

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ