07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Սրանց ինչո՞ւ է թվում, որ պատերազմում խայտառակ կապիտուլյացիա ստորագրողը կարող է կյանքի այլ ոլորտներում հաջողություն արձանագել պետության համար». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սրանց ինչու՞ է թվում, որ պատերազմում խայտառակ կապիտուլյացիա ստորագրողը (հօգուտ թշնամու գործողը) կարող է կյանքի այլ ոլորտներում հաջողություն արձանագել պետության համար:

 

Որևէ ոլորտում, մեր երկրի հնարավոր հաջողությունները կախված են Նիկոլին և իր թայֆային վռնելուց ու նրանց հակապետական, ապազգային գործունեության բոլոր կողմերը բացահայտելուց:

Այն ժողովուրդները` որի իշխանությունները գործում են ի վնաս իրենց ժողովրդի և չեն բացահայտվում ու չեն պատժվում` դատապարտված են անհաջողության: Նիկոլիզմի դատապարտումը, նրա ծագման թշնամական աղբյուրի պաշտոնական բացահայտումը և քաղաքական գնահատական տալը` կարևոր նախապայման են հասարակության բարոյական վերելքի ու ձեռքբերումների համար:

 

Այլապես, այսօրվա օրինակով, երկիրն ու բոլոր հաղթակակներն ավիրած ազգակործան պատուհասը, առանց ամաչելու, առանց գետինը մտնելու, Շուշիի ազատագրման օրը ուղղերձ կհղի ու կշարունակի չարաշահել չարքաշ ու միամիտ հայ ժողովրդի հույսերը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ