16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանն Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկին պատասխանել է վեց կետով. Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի օրակարգի հարցերից մեկը միմյանց սուվերենության ճանաչելու մասին է, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք նշում ենք, որ դեռևս 1992 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ԱՊՀ շրջանակում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքերն ու ինքնիշխանությունը, բայց գիտեք նաև, որ հետագայում այլ զարգացումներ են եղել», – ասաց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականություն ու սուվերենություն ճանաչել։

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանն ու հանգիստ մթնոլորտում աշխատելուն։

Հարցին՝ եթե հիմա Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ենթադրվում է արդյոք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ Արմեն Գրիգորյանն ասաց, թե Հայաստանը Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկին պատասխանել է վեց կետով ու Հայաստանի համար այդ հինգ կետում անընդունելի ոչինչ չի եղել։

 «Հայաստանն առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որ հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ, այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել իրար ու սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ», – ասաց նա։
 ԱԽ քարտուղարի խոսքով՝ առաջնային է Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության պաշտպանության ու իրավունքների հարցերին լուծում գտնելն ու ըստ դրա պետք է ձևավորել Լեռնային Ղարաբաղի ստատուսը։
 
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ