18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սոսն այդ ծրագրի հետ այնքանով կապ ունի, ինչքան ես բալետի․․․ Այդ ծրագիրը մտածել և իրականացրել են Հրանտ Թոխատյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը»

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «100 տուն Արցախին» ծրագրի հետ Սոս Ջանիբեկյանի կապի մասին: Այդ ծրագիրը մտածել և իրականացրել են Հրանտ Թոխատյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Հետո Հ1-ում Հրանտին ու Ռաֆին ասել են, որ ծրագիրը թող վարի Սոսը, որովհետև պետք է նրան «գործով ապահովենք»:

Ավելին, Հրանտն ու Ռաֆը շարունակում են իրականացնել այդծրագիրը: Սոսն այդ ծրագրի հետ այնքանով կապ ունի, ինչքան ես բալետի: Բայց Հ1-ի մոտ ուրիշի մտքերը «գողանալը» խասյաթ է դարձել: Առիթ ունեցել եմ պատմելու, թե ինչպես «գողացան» իմ կողմից առաջարկած «Ստարտ-ափ շոու» նախագիծը: Ի դեպ ոչ ոք չհերքեց, ավելին՝ Լուսինե Առաքելյանը (այդ ժամանակ ԿԳՄՍ փոխնախարարը) հաստատեց իմ խոսքերը:

Ամոթը լավ բան է: Բայց դե ո՞ւմ ինչ եմ ասում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ