14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մաքսային պարտավորությունները չկատարելու համար չեն պատժվի

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:

  Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ ֆինանսների նախարությունը տեղեկացնում է. ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ եւ ավտոմեքենաներ տեղափոխած այն անձինք, ովքեր նշված ավտոճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել կատարել իրենց մաքսային պարտավորությունները եւ այդ կապակցությամբ պարտավորության կատարման ժամկետում դիմել են ՀՀ մաքսային մարմիններին, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի:

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 55-րդ  հոդվածի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի վերոհիշյալ պարտավորության խախտման դեպքով նրանց նկատմամբ չի սկսվի վարչական վարույթ, իսկ սկսած վարչական վարույթները կկարճվեն:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ