18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զինվորականն ու որդին ծեծի են ենթարկել ոստիկաններին

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 01:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները` ոստիկանության փոխգնդապետ Սուրիկ Խ.-ն եւ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Դավիթ Ա.-ն, ծառայողական ավտոմեքենայով իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ Վանաձոր քաղաքի փողոցներից մեկի բանուկ մասում նկատելով հավաքված անձանց, մոտեցել են նրանց, որի ժամանակ ՀՀ ՊՆ զինծառայող, կապիտան Սարգիս Ս.-ն եւ նրա որդին, վիճաբանել են ոստիկանության աշխատակիցների հետ եւ նրանց առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել, այն է` ծեծի են ենթարկել եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Դրանից հետո Սարգիս Ս.-ն առանց հափշտակելու նպատակի փախցրել է հիշյալ ծառայողական ավտոմեքենան եւ նույն օրն այն թողնելով Վանաձոր քաղաքի փողոցներից մեկում գտնվող շենքի մոտ, հեռացել է:

Դրանից հետո Սարգիս Ս.-ն գնացել է զորամաս, իսկ որոշ ժամանակ անց ստացել է հեռախոսազանգ եւ զորամասից դուրս հրավիրվել անծանոթ անձի կողմից: Դրանից հետո ոստիկանության մի խումբ ծառայողներ զորամասի մոտ քաշքշել եւ ծեծի են ենթարկել իրեն, այնուհետեւ հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենան եւ տարել ոստիկանության բաժին, որտեղ շարունակել են հայհոյել եւ ծեծել իրեն:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ