01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Թույլ չենք տա, որ Պերմյակովին հոգեկան հիվանդ ճանաչեն/վիդեո/

՛՛Գյումրիում տեղի ունեցած սոսկալի դեպքերը հերթական անգամ ապացուցեցին, որ ընդգծեմ հատուկ, որ ռուս ժողովրդի մասին չէ խոսքս, այլ ռուսական իշխանությունների, որ Կրեմլը Հայատանում վարում է կործանարար քաղաքականություն՛՛,-այսօր ,Ռուսաստանի դեսպանատան մոտ, մի խումբ քաղաքացիների ինքնաբուխ ակցիայի ժամանակ ասաց լրագրող Գայանե Առուստամյանը:

Ակցիայի քաղաքացիները պահանջում են, որ Գյումրիում ամբողջ ընտանիքի սպանդն իրականացնող Գյումրիում տեղակայված ռուսաստանյան թիվ 102 ռազմական հենակետի  զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ սկսված դատաքննությունը իրականացվի Հայաստանում:

Մյուս կողմից ակցիայի մասնակիցները պահանջում են ռուսական ռազմաբազան հանել Հայաստանից:

՛՛Պահանջում ենք, որպիսի Ռուսաստանը իր ռազմաբազան հանի Հայաստանից, որպիսի այդ ստահակը, որին արդեն իսկ փորձում են ներկայացնել որպես հոգեկան հիվանդի պատժվի, վստահ եմ որ այդ այլադակին Կրեմլը տանելու է և ուղարկի Լուգանսկ, ինչպես նման ստահակներին՛՛,-հավելեց Գայանե Առուստամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ