27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Նա իմ կարիքն ուներ նույնքան, որքան ես նրա կարիքը. ես ուժեղ էի միայն այն պատճառով, որ նա ինձ հետ էր». մահացած հղի կնոջ ամուսնու գեղեցիկ ու հուզիչ պատմությունը

Ապրիլի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը դաժան վթարի ենթարկեց 28-ամյա Սոնա Մնացականյանին: Նա հղի էր և սպասում էր առաջնեկին: Ցավոք, բժիշկներին չէր հաջողվել փրկել նաև պտղի կյանքը:

Սոնա Մնացականյանի ամուսին՝ Աշոտ Վարդանյանը, պատմել է իրենց ծանոթության ու համատեղ կյանքի մասին։

«Իր կյանքին» Աշոտ Վարդանյանը համարում է լավագույն դուստրը, լավագույն կինն ու մայրիկը։

 «Մենք ժպիտով անցանք կյանքի միջով. հիմա ես ժպտում եմ արցունքների միջից՝ մենակ». այսպես է սկսել իրենց պատմությունը Սոնա Մնացականյանի ամուսինը։

«Երեկ հոգեհանգստի արարողությունն էր։ Մեկ շաբաթ առաջ ես չգիտեի, թե դա ինչ է: Երեկ ես նստած էի դագաղի կողքին՝ մեջը իմ կյանքի սերն ու իմ երեխան», – գրել է Աշոտը։

Սոնան ծնվել է բժիշկների ընտանիքում։

«Նրա ծնողները քրտնաջան աշխատել են՝ փորձելով երկու երեխաներին էլ տալ իրենց արժանի ապագան՝ հնարավորություններով լի ապագա: Ուստի, նրանք դպրոցական տարիքում մեկնել են Ռուսաստան։ Իմ Սոնան երբեք չէր համաձայնի այդ որոշման հետ. նա չմնաց Մոսկվայում և կրթություն ստանալու համար վերադարձավ Երևան… Իմ սիրելի աղջիկ», – պատմել է Սոնային ամուսինը։

 

Սոնան ճանապարհորդել է տարբեր երկրներում ու ձեռք բերել շատ ընկերներ. Աշոտի պատմելով՝ նրանք այս ամառ պետք է Երևան գային, երբ կծնվեր իրենց դուստրը։

«Բոլորը պետք է գային. ծննդաբերության, ոչ թե՝ թաղման», – գրել է Սոնայի ամուսինը։

Աշոտ Վարդանյանը պատմել է իրենց առաջին հանդիպման մասին. «Երեկոյան ամառային քամին շոյում է նրա մազերը. ես նստում եմ նրա կողքին. ես ոչինչ չգիտեի նրա մասին, միայն այն, որ նա առանձնահատուկ էր»։

Աշոտը ևս մեկ պատմություն է նկարագրել, թե ինչպես այդ գիշեր երկուսն էլ չեն կարողացել քնել. «Այդ գիշեր նա կարմիր շրթներկ էր կրում. չհամարձակվեցի համբուրել։ Նա գնաց տուն: Ես գնացի տուն։ Չէի կարողանում քնել։ Ինչպես հետո իմացա՝ նա էլ չէր կարող։ Նա իմ կարիքն ուներ նույնքան, որքան ես նրա կարիքը»։

Համատեղ անցկացրած ութ ամիսները Աշոտը երջանիկ է համարում, բայց՝ քիչ։

«Մենք միասին էինք ընդամենը 8 երջանիկ ամիս… Դա շատ քիչ է: Մեր աղջիկը 7 ամսական էր: Նա աշխարհի ամենասպասված և ամենասիրված երեխան էր… Նա եզակի կլիներ: Լավագույնը մեզանից: Նույնքան գեղեցիկ և խելացի, որքան մայրիկը: Սոնան ասաց, որ ես աշխարհի ամենաուժեղ տղամարդն եմ, և մեր աղջիկն ինձ նման կլինի։ Ես ուժեղ էի միայն այն պատճառով, որ նա ինձ հետ էր։

Ահա թե ով էր նա:

Լավագույն դուստրը.
Լավագույն քույրը.
Լավագույն առաջնորդը.
Լավագույն կինը.
Լավագույն մայրիկը.
Եվ իմ կյանքը», – այսպես է իր գեղեցիկ, բայց և տխուր պատմությունն ավարտել Աշոտ Վարդանյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ