15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

Հունվարի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արդյունավետ է գնահատել հայ-հունական հարաբերությունների մակարդակը 2014 թվականին: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը
դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է ընդդեմ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության ԱԺ հայտարարության նախագիծ, որը վերաբերում է նաեւ ցեղասպանված հույներին: Զրուցակիցները կարեւորել են ԱԺ հայտարարության ընդունումը ցեղասպանությունների միջազգային դատապարտման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, կարեւորել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումն ու սերտացումը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին,
իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի ապակառուցողական եւ մարդատյաց քաղաքականության առնչությամբ՝ նկատի ունենալով մարդկային կյանքեր խլած վերջին դիվերսիոն գործողությունները:

Դեսպան Տայիսը շնորհակալություն է հայտնել ԱԺ հայտարարության բանաձեւի նախաձեռնության համար, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ նշելով, որ Հունաստանը խնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառապես խաղաղ կարգավորմամբ:


KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ