18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թող երկիրը երկիր դառնա

ԲՀԿ վարչության անդամ Վարդան Բոստանջյանի խոսքով՝ 2014 թվականի ընթացքում կարևոր քաղաքական իրադարձությունը սահմանադրական բարեփոխումների քննարկում սկսելն էր, ինչը նա չի ողջունում: ՛՛Հասկանալի է, որ սահմանադրական փոփոխություններն են ուզում իմիտացնել, բայց միամիտ մարդիկ չկան, որ չհասկանան՝ դա վերարտադրության համար է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Բոստանջյանի՝  ՀՀ  քաղաքացին էականորեն չի էլ կարողանում կողմնորոշվել` Սահմանադրություն կա, թե չկա: ՛՛Պարզ է, որ այս փոփոխությունները միջոց են, որպեսզի տեղի ունենա վերարտադրություն, բայց տեղի է ունենում, թող ունենա, թող երկիրը երկիր դառնա՛՛,-նկատեց նա: 

Ինչ վերաբերում է եռյակի գործունեությանն, ապա Բոստանջյանն ասաց. ՛՛Քաղաքական որոշ ուժեր քայլեր են կատարում, տեսնենք՝ դրանք ինչ ուժգնություն, հստակություն ու ինչ ավարտ կունենան: Տարին վերջացավ ու նրանք այդպես ցցուն չարտահայտվեցին, այս տարի տեսնենք՝ համաժողովրդական  շարժումը որպես այդպիսին կստանա իր թափը, թե ոչ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ