Էռնա Էլիզբարյանի աշխատանքային և անձնական կյանքը
՛՛Արդեն տևական ժամանակ է իմ աշխատանքային և անձնական կյանքը գտնվում է հարաբերական անդորրում:Կտրուկ փոփոխություն թե աշխատանային թե անձնական կյանքում դեռ չեն եղել, գուցե փոթորիկից առաջ հանգստություն է, չգիտեմ ……2014 էլ անցած մի քանի տարիների նման էր..հանգիստ, հանդարտ, կարևորն առողջ էր՛՛,-մեզ հետ զրույցում, ասաց հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը։
Խոսելով 2014 թվականի ձեքբերումների մասին, հաղորդավարուհին նշեց, որ ինքը մի քիչ երազկոտ մարդ է և մտածում է, որ իր մեծ ձեռքբերումը ապագայում է լինելու։
՛՛Եթե այս տարի այն ինչ ձեռնարկել կամ նախաձեռնել էի հաջողությամբ չպսակվեցին, ուրեմն գալիք տարի ամպայման կատարվելու են …դրանք ավելի շատ աշխատանային ոլորտին են վերաբերվում…Իսկ զգալի ձեռք բերում այս տարի կարելի էր համարել, ամառային արձակուրդների շրջանը; Նախ մի լավ հանգստացա և երկրորդ կարողացա ինձ համար բացահայտել մի նոր երկիր Թայլանդի մշակութային առանձնահատկությունները, կուլտուրան ու կենցաղը՛՛:
Էռնան Ամանորը դիմավորել է ծնողների հետ, իսկ հաջորդղ օրերը անցկացրել է ընկերների հետ․«՛՛Քանի դեռ իմ երազանքներն առարկայական տեսք չեն ստացել ես անհույս ու անուղղելի ռոմանտիկի պես շարունակելու եմ երազել: Եվ տա Աստված , որ 2015 թվականի ավարտին ես ուրախության նշեմ, որ տարին ինձ համար լի էր թե աշխատանքային , թե անձնական մեծ ձեռքբերումներով՛՛։