25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում․ մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից հետո «արեւմտյան» կամ, ավելի ճիշտ՝ սորոսական հատվածն ուղղակի միտինգ է անում խորհրդարանի ներսում եւ անթաքույց սպառնում Նիկոլ Փաշինյանին՝ «ռսի սապոգը լիզելու» եւ Արեւմուտքի տակից փախչելու համար։ Փոխարենը խանդավառված է մյուս` պրոռուսական թեւը:

Չնայած Փաշինյանը ո՛չ Մոսկվա մեկնելուց առաջ եւ ո՛չ էլ հետո չի հանդիպել պատգամավորների հետ, չի ներկայացրել այցի արդյունքները, սակայն հայտարարության տեքստում Արցախի հարցի մասին հպանցիկ հիշատակման փաստը իշխանական պատգամավորներին թույլ է տվել այդ այցը դրական գնահատել` խնդրի կարգավորման առումով։ Բանն այն է, որ շաբաթներ առաջ՝ բրյուսելյան հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ Ղարաբաղի մասին բառ անգամ հիշատակված չէր։

Մեր աղբյուրը հիշեցրեց, որ սա երրորդ նման դեպքն է, երբ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում Եվրամիությունում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով: 2021 թ. դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից, 2022 թ. փետրվարին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վիրտուալ հանդիպումից հետո կողմերի տարածած հաղորդագրություններում բացակայում էր «Ղարաբաղ» եզրույթը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ