02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բռունցքով հարվածել է համագյուղացու դեմքին, հետո….

Հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Մանուկյան փողոցից, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Մարատ Մ.-ին, որը ներկայացրել է ‘’Բրաունինգ’’ տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով և հայտնել, որ ատրճանակը՝ համապատասխան թույլտվությամբ, պատկանում է իրեն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Մարատ Մ.-ն հաղորդում է տվել, որ նշված օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Ա. Մանուկյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իր համագյուղացի Միհրանի ավտոմեքենայի մեջ, վիճաբանության ժամանակ, նա բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Միհրանը 1988 թ. ծնված Միհրան Բ.-ն է:
Մարատ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ