17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Փաշինյանը հերթական սցենարն է գծել. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ խառնակչությունն է պատրաստում։ Մոսկվա մեկնելու նախօրեին նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Արցախում հիմնավոր կասկածներ կան, որ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթղթեր, որոնք խաղաղության պայմանագրի նախերգանքն են լինելու, որով Արցախը նվիրելու է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանն ու Բալասանյանը Փաշինյանին հորդորել են չզիջել Արցախի կարգավիճակի հարցում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ի զարմանս արցախցիների, Փաշինյանը չքմեղացել է՝ ո՞վ է ասում, թե ինքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, իրեն սխալ են հասկացել, ինքն ամենեւին նման հայտարարություն չի արել, եւ վստահեցրել է, որ ինքն առաջինն է պայքարելու, որ Արցախը մնա հայկական։

Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հերթական «կռուտիտ-մուտիտի» սցենարն է գծել, որով մի քանի խնդիր է լուծելու։ Հայտարարելու է, թե իրեն սխալ են հասկացել՝ ինքն Արցախ չի հանձնելու, պայքարելու է հանուն Արցախի կարգավիճակի։ Սրանով չեզոքացնելու է ընդդիմության՝ թափ հավաքող պայքարը եւ ժամանակ է շահելու։ Գուցե կարողանա ուղիղ կապով Ալիեւին համոզել, որ նորից ժամանակ տա, որպեսզի ներքաղաքական հանդարտությունը վերահաստատի եւ հանգիստ պայմաններում, անսպասելիորեն ստորագրի նրա պահանջած նոր կապիտուլյացիոն ակտը՝ խաղաղության պայմանագիրը։

Եթե չհաջողվի, եւ նոր պատերազմ սկսվի, դա կգցի ընդդիմության եւ Արցախը չհանձնելու կողմնակիցների գրպանը, թե դուք չթողեցիք՝ եթե կարգավիճակի նշաձողն իջեցնեի, բանը չէր հասնի նոր պատերազմի։ Երկու դեպքում էլ ինքը շահած դուրս կգա՝ ե՛ւ կստորագրի խաղաղության պայմանագիրը, ե՛ւ կոչնչացնի ընդդիմությանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ