14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ բերկրալի պահեր եք պարգեւել հայ ֆուտբոլասերներին. Գ. Սահակյան

 

 

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Խորեն
Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ

«Հարգելի պարոն Հովհաննիսյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Մեծ է Ձեր ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման, հայկական մարզաշխարհը
միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու եւ սպորտի հանրայնացման
գործում:

Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ եւ գեղեցիկ
գոլերով բազմաթիվ բերկրալի պահեր եք պարգեւել հայ ֆուտբոլասերներին՝ հայկական
ֆուտբոլի անունը բարձր պահելով միջազգային ասպարեզում: Սպորտային հանրությունը
մինչ օրս հիշում է Ձեր տպավորիչ խաղը Հայաստանի առաջատար թիմի` Երեւանի
«Արարատի» կազմում՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, օլիմպիական
խաղերում:

Գնահատելի է նաեւ Ձեր մարզչական գործունեությունն ինչպես Հայաստանի ազգային
հավաքականում, այնպես էլ տարբեր ակումբային թիմերում, որտեղ այսօր էլ Ձեր
փորձն ու վարպետությունն եք փոխանցում երիտասարդ սերնդին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ
հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ եւ ամենայն բարիք»:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ