22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դեսպանը հանձնեց հավատարմագրերը

Հունվարի 8-ին Լեհաստանի նախագահական նստավայրում` “Բելվեդերյան” պալատում, Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն: 

Նախագահական պալատի մուտքի մոտ տեղի ունեցավ դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Զինվորական ողջույնին հաջորդեց հավատարմագրերի հանձնման արարողությունը և Լեհաստանի նախագահի առանձնազրույցը դեսպանի հետ:

Շնորհավորելով և ողջունելով դեսպան Ղազարյանին` նախագահ Կոմորովսկին հույս հայտնեց, որ դեսպանը լավագույնս կնպաստի Հայաստան – Լեհաստան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լեհաստանի նախագահը շեշտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր բարեկամության և փոխայցերի ընթացքում ձևավորված դրական հիշողությունների մասին՝ խնդրելով դեսպանին իր ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահին:

Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները Լեհաստանի նախագահին ու ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի և Լեհաստանի միջև պատմության ընթացքում ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, և ՀՀ իշխանությունները ձգտում են զարգացնել և ամրապնդել դրանք բոլոր բնագավառներում։ 

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան – ԵՄ հարաբերություններին, կարևորվեց համագործակցության և երկխոսության ոգով դրանց հետագա զարգացումը: 

Դեսպան Ղազարյանը նշեց, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և շնորհակալություն հայտնեց Լեհաստանին` Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու համար:

Հանդիպման վերջում, ուրախությամբ արձանագրելով Էդգար Ղազարյանի առաջին դեսպանական նշանակումը Լեհաստանում, նախագահ Կոմորովսկին ևս մեկ անգամ շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով նրան հետագա աշխատանքում:

Այնուհետև դեսպանը ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց Վարշավայի “Պիլսուդսկի” հրապարակում տեղակայված “Անհայտ զինվորի” հուշահամալիրին՝ գրառում կատարելով պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ