18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լեւոնի ծնունդն է եւ պետք չի իրենց պես լինել

 

Կապանի “Խուստուփ ԹԻՎԻ” հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “ՍՊԸ, ՓԲԸ, ՀԿ կարող է ստեղծել՝ անհատը կամ անհատները, բա՞ պետություն…Պետության դեպքում, ոնց որ սխալմամբ մտածել ենք թե ժողովուրդն է լինում, պարզվում է դա էլ կարող է անհատ լինել…

Եթե գործադիր իշխանության առաջին ղեկավարին նկատի ունենալով, մարդուն պետք է ասես` հիմնադիր, ապա ՀՀ առաջին գործադիր մարմնի ղեկավարը, կառավարության նախագահ՝ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, որի պաշտոնավարման ժամանակ նաեւ ՀՀ անկախացավ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեյով, նախագահի ընտրությունը հոկտեմբերին էր, որին վարչապետը չմասնակցեց, դա վտանգավոր համարելով նորաստեղծ պետության համար եւ իր տեղը զիջելով նրան, ով Գերագույն խորհրդի նախագահի ընտրության ժամանակ միանշանակ ընդունեց Վազգեն Մանուկյանի ղեկավար լինելը եւ հայտարարեց՝ եթե Վազգեն Մանուկյանը, հիմա բարձրանա ամբիոն՝ ես կիջնեմ…

Եթե նախագահի ինստիտուտի մասին է խոսքը, ապա դա հենց այն համակարգը չէ՞ է, որի դեմ այսօր պայքարում են Լեւոնի կողմնակիցները, բա, չեք հարցնում ինչու՞ ստեղծեցիր…

Լեւոնի ծննունդն է, իր կողմնակիցների բանակի պես վարվե՞ս, երբ մոլուցքով բոլորին պիտակներ են տալիս, անգամ՝ մահից հետո, կասեն՝ անհանդուժողականություն է սերմանում, իշխանության ծախու գրչակ է…Չանես՝ կասեն՝ մեր դեմ խաղ չկա…

 Ամեն դեպքում, իրենց պես լինելն էլ մի բան չէ՝ այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի ծննդյան օրն է… 

Հ.Գ.Մաղթանքներ ու ասելիքներ չունեմ, ով ինչպես ուզում է թող շնորհավորի…”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ