08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Հարություն Խաչատրյանը 60 տարեկան է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

“Դուք ժամանակակից հայ կինոյի ամենաակնառու դեմքերից եք, ում արվեստը վաղուց է արժանացել բարձր գնահատականների՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Որպես “Ոսկե ծիրան” կինոփառատոնի հիմնադիր՝ մեծ ավանդ եք ներդրել մեր մշակութային կյանքի աշխուժացման ու հարստացման, ինչպես նաեւ հայ կինոյի ճանաչման գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր ստեղծագործական նվաճումներ՝ ի փառս հայ կինոարվեստի”,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ