22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հակառուսական շրջանակներն առավել ակտիվանալու հրահանգ են ստացել. «Փաստ»

Դեռևս մոտ 20 օրա առաջ մենք տեղեկություններ էինք ստացել, որ ՀՀ-ում արևմտյան ուժերի կողմից «կուրացիա» արվող և ֆինանսավորվող որոշակի շրջանակների նոր ակտիվություն է նախապատրաստվում։ Մեզ տեղեկացրել էին, որ մի շարք հանդիպումներ էին տեղի ունեցել այդ ուժերի հետ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նպատակը հակառուսական նոր, առավել մեծ ալիք ապահովելն է:
Հետևանքներն իրենց սպասել չտվեցին. Երևանում կազմակերպվեցին ակցիաներ՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ակտիվացրեցին համապատասխան տրամադրությունները սոցցանցերում: Իսկ ահա մարտի 31-ին իրենք իրենց «Հայաստանի ժողովրդական ուժեր» անվանող կուսակցությունների ու կազմակերպությունների հավաքը հայտարարություն տարածեց, ուր մասնավորաբար այսպիսի տողեր կային. «Դատապարտում ենք Ռուսաստանի շարունակվող ագրեսիան ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ և արձանագրում, որ այն շարունակությունը դարձավ ազատատենչ ժողովուրդների և պետությունների դեմ կայսերապաշտական ոտնձգությունների»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ծածուկ աջակցությամբ կազմակերպված այդ հակառուսական հավաքի, ինչպես նաև նշյալ փաստաթղթի ձևակերպման ու հրապարակման գործում, մասնավորաբար «մեթոդաբանության» տեսակետից, շատ մեղմ ասած, անմասն չէ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ժողովի նախօրեին այդ գրասենյակ է այցելել հենց ԱՄՆ-ի տիկին դեսպանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ