18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օտարերկրացի լրագրողի վրաերթի ենթարկվելու դեպքի առիթով հարուցվել է քրգործ

Հ Հ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարիին Երեւանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

2014թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 05:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում` թիվ 42 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկվել հետիոտն` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարին, եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բ/կ:

2015 թվականի հունվարի 5-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:

Հունվարի 7-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկություն է ստացել, որ նույն օրը` ժամը 01:30-ի սահմաններում, Գայե Ջոշարը, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բ/կ-ում գիտակցության չգալով, մահացել է: Նույն օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնին` վարորդին եւ վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: 

Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացուն մինչ վրաերթի պահն ընկերակցած անձինք: 

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ըստ լրատվամիջողների հրապարակումների, Գայե Ջոշարիին ազգությամբ թուրք է եւ մի քանի ամիս է, ինչ աշխատում էր Հայաստանում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ