18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դրանով կինն ընդգծում է իր ինքնուրույնությունը. ինչ երկարաճիտ կոշիկներ կրել

Երկարաճիտ կոշիկներից այս ձմռանը շատ ակտուալ են ծնկից բարձր կոշկները, որոնք հիշեցնում են երկար զուգագուլպաներ: Դրանք այս տարվա նորաձևության ճիչն են՝ ըստ նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանի: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ երկարաճիտ կոշիկների ընտրության հարցում էլ այս տարի նախապատվությունը տրվում է զամշին:

 ՛՛Եթե ընտրում եք կանացի կերպար, ապա ավելի նախընտրելի է ընտրել պաստելային գույներ: Շարունակելով անցյալ սեզոնների ակտուալությունը՝ նորաձև են մնում տղամարդկանց բատինկաներ հիշեցնող կոշիկները, զինվորական բատինկա հիշեցնողները: Դրանով կինն ընդգծում է իր ինքնուրույնությունը. բոլորս էլ գիտենք, որ գենդերային հավասարությունը մի քիչ անցել է դեպի կնոջ կողմը, և նորաձևության մեջ դա նույնպես արտահայտվել է՛՛,-ասաց Մարիաննա Քաբաբյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ