22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս ամենի համար պետք էր մի բան. Նիկոլը չլիներ կառավարության ղեկավար. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկոլն ԱԺ-ում ասում է «եթե կանխեի պատերազմը, այսօր կլիներ նույն վիճակը»:
Զարմանում եմ, թե իր պատգամավորներին ինչու՞ է այդ աստիճան տգետի տեղ դնում: Լավ, ասենք թե հասարակ ժողովրդի մի մասին խաբեց, բա հասարակության մեծ մասի՞ն ինչպես է խաբելու:
 
Առնվազն.
1. Շուշին, Հադրութը, Մարտունու, Մարտակերտի ու Ասկերանի գյուղերը, Քարվաճառը և Քաշաթաղի(լաչինչ) միջանցքի մեծ մասը, կմնար Արցախի վերահսկողության տակ: Այս մասին ասել է նույնիսկ Ալիևը` պատերազմից հետո:
2. Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց Հայաստանին պատկանող ճանապարհը չէիր տա թուրքին: (Դա՞ ով էր «բանակցել»):
3. Արցախը կունենար ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության միջազգային երաշխիքներ:
 
4. 5000-ից ավելի զոհեր չէինք ունենա:
5. Տնտեսության մեջ այս աստիճանի կորուստներ չէինք ունենա:
6. Հայաստանի սուվերեն տարածքը չէր օկուպացվի:
7. Հայաստանի ԶՈւ-ն լիարժեք մարտունակ կլիներ:
 
Այս ամենի համար պետք էր մի բան. Նիկոլը չլիներ կառավարության ղեկավար»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ