15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ պետք է անի ՀԱԿ-ն Ազատության հրապարակում

Վաղը` հունիսի 26-ին, Ազատության հրապարակում կկայանա  արդեն խորհդարանական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Չնայած նրան, որ ՀԱԿ-ը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ մտավ, Կոնգրեսն իրեն չի դադարում համարել նաեւ արտախորհրդարանական ուժ:

“ՀԱԿ-ը  հայտարարել է, որ մենք մնում ենք նաեւ արտախորհրդարանական ուժ, շարունակելու ենք պայքարը եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս: Մենք միայն  այս երկուսի ներդաշնակ համադրությամբ ենք պատկերացնում մեր պայքարը”,-Henaran.am-ին այսօր ասել է ՀԱԿ անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ  Մանուկյանը:

Արամ Մանուկյանի փոխանցմամբ, վաղվա հանրահավաքին անդրադարձ կկատարվի անցած փուլին, կհնչեն ամփոփիչ ելույթներ եւ կնախանշվեն առաջիկա անելիքներն ու սպասվող գործընթացների ծրագրային դրույթները:

Henaran.am-ի այն դիտարկմանը, թե մտավախություն չկա՞ ՀԱԿ-ում, որ հանրահավաքներն աստիճանաբար կկորցնեն նախկին էնտուզիազմը, Արամ Մանուկյանը  պատասխանել է. ”Ընդհակառակը, մենք հակառակ կարծիքին ենք` խորհրդարանական աշխատանքը կօգնի, որ մեր համախոհները շատանան նաեւ հանրահավաքներում”:

Վաղվա հանրահավաքին նախատեսված է նաեւ ՀԱԿ առաջնորդ , ՀՀ առաջին  նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ