01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ցանկացած երկիր կերազեր ունենալ նման առաջնորդներ, ովքեր ապահովել են փոքր Հայաստանի մեծ անվտանգությունը և պահպանել Արցախը». Հայկ Սևոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Սևոյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

«Սկսվել է հակաԱրցախյան շարժման նոր փուլը։

 

Ինչ-որ ֆեյք քաղաքագետ խոսում է պատերազմից։ Ասում է, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է։

 
 

Կներեք, բայց դա դեմագոգիա է։

Ազգակործան իշխանությունների և իրենց գործընկերների կողմից առաջարկվող խաղաղության օրակարգը ոչ այլ ինչ է, քան պետականության կորուստ, Արցախի վախճան և Հայաստանի թուրքացում։

 

Մոտ 20 տարի մենք ունեցել ենք հզոր պետություն, որի կայացած բանակից թշնամին վախենում էր։ Անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին հրադադար էր մուրում, իսկ դրանից հետո Ալիևի շուրթերով խոստովանում, որ իրենց պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։

Սա փաստ է առ այն, որ մենք ենք եղել պարտադրողի դերում։

Անգրագետ քաղաքագետ Անտինյանը վիրավորում է արցախցիներին, ակնարկելով, որ նախկին նախագահները գործակալներ են։

Ես կարծում եմ ցանկացած երկիր կերազեր ունենալ նման առաջնորդներ, ովքեր ապահովել են փոքր Հայաստանի մեծ անվտանգությունը և պահպանել Արցախը։

Եվ վերջում

Որքան էլ ջուր ծեծեք, մարդկանց վախեցնեք, մեկ է

ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈԻՄ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ