23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, խաղաղության կուսակցություն է, ոչ թե պատերազմի». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանի կարծիքով՝ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքը ստացված էր:

«Մարդկանց մասնակցությունը շատ յուրահատուկ էր, այսինքն՝ մարդիկ հատուկ էմոցիաներով էին եկել: Կապիտուլյանտների քայլերից կհասկանանք՝ հանրահավաքի ուղերձը հասանելի՞ էր, թե՞ ոչ, որովհետև նաև իրենց էր ուղղված այդ ուղերձը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ունեն հստակ ճանապարհային քարտեզ:

«Ակցիաների, խաղաղ անհնազանդությունների միջոցով մենք կատարելու ենք քայլեր, որոնք մեզ բերելու են վերջնական հաղթանակի: Ընթացքում հանրությանը կասենք՝ քայլերի ինչ հերթականություն ենք պլանավորում»,- ընդգծեց նա:

Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ ընդդիմությունն ունի հստակ ծրագիր. «Մեր ծրագիրը միտված է հայրենիքի պաշտպանությանը, մենք հստակ ասում ենք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք ասում ենք, որ Հայաստանը չի դառնալու թուրքական վիլայեթ: Հիմա քննարկում ենք հասարակության հետ, թե քայլերի որ հերթականությունն է ավելի ճիշտ, այսինքն՝ մենք մի անգամ ամիսներ շարունակ պայքարել ենք, և ես չեմ գտնում, որ այդքան հիասթափեցրել ենք հանրությանը, այլ կարելի է համարել, որ մեր քայլերը մասամբ ստացված են եղել, մասամբ՝ ոչ: Հիմա ընդդիմությունը վերլուծելով անցած քայլերը՝ կանի ավելի ճիշտ քայլեր, կգնա հաղթանակի: Այսօր պայքարում ենք ոչ միայն փողոցում, այլև ԱԺ-ում»:

Նա ընդգծեց, որ իրենց հավաքներն ընդդիմադիր են այսօրվա կառավարությանը. «Մենք բոլորի անունից ենք ասում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա՝ որպես հանրապետություն, որ մեր սահմանները պետք է անառիկ պահվեն, մենք չպետք է գնանք զիջումների՝ մեր հողերի, մեր անվտանգության գնով: Մենք ժողովրդին ուզում ենք բացատրել, որ հիմա բանակցություններ չեն ընթանում, որովհետև բանակցությունը երկխոսություն է, իսկ մենք մեր նկատմամբ միայն պահանջներ ենք լսում: Սա ներքաղաքական պայքար չէ, սա կուսակցական պայքար չէ, սա մեր պետականության լինել-չլինելու հարցն է: Երեկվա հանրահավաքը հստակ ազդակ էր, որ հասարակությունը հիասթափված չէ ընդդիմությունից, և մարդիկ գալիս են այն հանրահավաքին, որը մենք անում ենք՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության:

Մենք ունենք իշխանություն, որն անում է քայլեր, որոնք մեզ բերում են կապիտուլյացիայի, կործանման, որը հանձնել է Արցախի 72 տոկոսը, որը տարել է սպանդի մեր եղբայրներին, որն այսօր բանակցում է նոր զիջումների համար, որոնց դիմաց մենք ոչինչ չունենք: Մեզ ասում են՝ այսինչ բանը պետք է տաք, իսկ դրա դիմաց մենք ձեզ չենք կոտորի, և այդ պետության հետ այսօրվա կառավարությունն ասում է, որ պետք է ունենանք բարեկամական հարաբերություններ»:

Նա ընդգծեց, որ խաղաղություն հայ հասարակությունը տեսել է առնվազն վերջին 20 տարվա ընթացքում. «Մենք ունեցել ենք հզոր բանակ, անառիկ պետական սահմաններ, հասարակություն, որը հանգիստ էր քնում գիշերը: Հիմա մենք ունենք օկուպացված Արցախ, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ: Մենք խաղաղություն չենք մուրալու, իսկ իրենք խաղաղություն են մուրում: Խաղաղության ցանկություն բոլորիս մոտ կա. Մեր քաղաքական ուժը՝ մեր նախագահի գլխավորությամբ, խաղաղության կուսակցություն է, ոչ թե պատերազմի: Սերժ Սարգսյանը 2008-2018թթ. եղել է ՀՀ նախագահ. Եկեք՝ հիշենք, մենք ինչ բանակ ենք ունեցել, ինչ բանակցային գործընթաց ենք ունեցել, ինչ հարաբերություններ ենք ունեցել մեր դաշնակիցների հետ, և եկեք հիշենք քառօրյա պատերազմը, որի ժամանակ հաղթել ենք: Այդ հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահը խոստովանում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ