Եթե համառ ես, նպատակասլաց, ապա կարող ես շատ բանի հասնել. Գագիկ Ծառուկյան
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել սպորտի միջազգային օրվա կապակցությամբ.
«Միավորված ազգերի կազմակերպությունը 2013թ. օգոստոսի 23-ին տեղի ունեցած համաժողովի մասնակիցների միաձայն քվեարկությամբ ապրիլի 6-ը հայտարարեց սպորտի միջազգային օր:
Սպորտի գրավչության շնորհիվ շատերն այդ բնագավառն են ընտրում և այն դարձնում իրենց կյանքի ուղենիշը, այսինքն՝ մասնագիտությունը։
Եթե ընտրվում է սեփական ունակություններին, նախասիրություններին և բնավորությանը համապատասխան մարզաձև, և եթե համառ ես, նպատակասլաց, ողջամտորեն համատեղում ես սպորտը ուսման հետ, ապա կարող ես շատ բանի հասնել, նույնիսկ օլիմպիական պատվանդան բարձրանալ:
Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր օլիմպիականներին, մարզիկներին, մարզասերներին և առողջ ապրելակերպի կողմնակիցներին»: