Զավակներ կորցրած ծնողներից շատերն ուզում են, որ իրենց տղաները մասնակցեն զորակոչին. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ցանկանում են, որ իրենց որդիները մասնակցեն զորակոչին. վստահեցնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Քննիչ հանձնաժողովում զոհվածների հարազատների հետ մեր վերջին շփումների ժամանակ շատերը, որ զավակներ էին կորցրել, ցանկություն ունեն, որ իրենց զավակները ակտիվ մասնակցեն զորակոչին», – հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Քոչարյանը։
Նա նշեց, թե պատերազմի ժամանակ անվտանգ տեղեր չեն լինում ու հրթիռները հասնում են ամեն տեղ։
«Այնտեղ չեն նայում թիկունքինն է, մեքենա է, բոլորը թիրախավորված են», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ հանձնաժողովում առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։