22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ժողովրդից իբր գաղտնիքներ չունեցող, հետո ժողովրդի մեջքի հետևում հայրենիք ծախածը հիմա էլ ուզում է ժողովրդի աչքից հեռու էժան շոու բեմադրի»

Մելիք Ադամյան 2 տելեգրամյան ալիքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է իշխանությունների կողմից ընդդիմությանն արված` փակ դահլիճում Արցախի հարցով քննարկում անցկացնելու առաջարկին, գրելով․

 

«Կապիտուլյանտները նեղվել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի ուտում Նիկոլի պրիմիտիվ կուտը փակ ձեւաչափով Արցախին վերաբերող հարցերը քննարկելու համար:

 

Եթե դեռ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչու է ընդդիմությունը կայացրել այդ ճիշտ որոշումը, փակագծեր բացեմ՝

 

Մեր ժողովուրդը պետք է ամբողջությամբ տեղեկացված լինի բանակցությունների անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Փակ ձեւաչափով դա անել հնարավոր չէ: Ժողովրդից իբր գաղտնիքներ չունեցող, հետո ժողովրդի մեջքի հետեւում հայրենիք ծախածը հիմա էլ ուզում է ժողովրդի աչքից հեռու էժան շոու բեմադրի:

 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է տեղեկացված լինեն, թե ինչ նոր ստեր է ուզում պոռոտախոսել Նիկոլը, որպեսզի, ինչպես նախկինում, հստակ ու իրական տեղեկատվություն հաղորդեն մեզ:

ԱԺ-ում փակ ձեւաչափով Նիկոլի դերասանությամբ քննարկումը վերածվելու է առանց իր համար ժամային սահմանափակումների մեկ մարդու թատրոնի, այն ինչ ընդդիմության նկատմամբ կրկին միակողմանի կիրառվելու է լռեցնելու, խոսափողը անջատելու, ձայնից զրկելու ստոր գործիքակազմը:

Նման քննարկումը կարող է լինել բացառապես հանրային, ուղիղ եթերում, տեղում հասանելի պետք է լինեն բոլոր փաստաթղթերը, վկայությունները եւ փաստերը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ