06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արդարադատության նախարարի եղեւնին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

“Բակիս այս եղեւնին ամիսներ առաջ շատ էր խեղճացել: Ով տեսնում, ասում էր հաստատ կչորանա, բայց ես որոշեցի ամեն դեպքում փորձել… Ծառը տեղափոխեցի ավելի ազատ տարածք, համապատասխան խնամք ապահովեցի: Ինչպես տեսնում եք, ամիսներ անց եղեւնին նորից կանաչ է: Իհարկե այս տարի, որդուս ցանկությամբ, եղեւնին չծանրաբեռնեցինք խաղալիքներով, բայց մյուս տարի հաստատ զարդարելու ենք…

Եղեւնուս վերածնվելը կարծում եմ ունի իր խորհուրդը. Նոր Տարին հույսով, վճռականությամբ, դրական լիցքերով սկսելու համար…

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի եւ Ծննդյան տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր աշխատանքի, մեր հոգատար վերաբերմունքի, մեր անկոտրում հավատի շնորհիվ կստացվի հոգսեր թեթեւացնել ու ճիշտ լուծումներ գտնել խնդիրներին:

Թո՛ղ 2015-ին ավելի շատ լինեն երջանիկ պահերը եւ առավել տեսանելի արդյունքները …”

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ