Ի՞նչն է զարդարելու Էդուարդ Շարմազանովի Ամանորի սեղանը /վիդեո/
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այս տարի էլ չի խախտելու ավանդույթը եւ Ամանորը իր ընտանիքի հետ դիմավորելու է Ալավերդիում՝ մոր եւ եղբոր ընտանիքի հետ:
Նա ուրախությամբ նշեց, որ անցնող տարում իր եղբայրը որդի է ունեցել, դա շատ մեծ տոն է իրենց ընտանիքի համար եւ նույն բերկրանքը մաղթեց բոլոր հայ օջախներին
“Դժվարությունները տրված են հաղթահարելու համար: Եթե դժվարությունների հետեւից ընկնես, միգուցե կյանքի իմաստը կորցնես: Կյանքն էնքան գեղեցիկ է՝ իր դժվարություններով հանդերձ: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլոր դժվարությունների մեջ էլ մենք կարողանանք լավատես լինել եւ տեսնել լավը, որովհետեւ մարդիկ դրական խոսքի կարիք ունեն, բարի խոսքի կարիք ունեն, ուշադրության կարիք ունեն: Ամեն ինչ չի՝ որ փողով է, երեխեք ջան, հաստատ համոզված եղեք”,- ասաց նա:
Շարմազանովներն որկրամոլ չեն եւ նոր տարվա սեղանին ավելորդ շքեղություններ չեն լինի: Ինքը խոհանոցում ապաշնորհ է, ուստի կինը, մայրն ու եղբոր կինն են պատրաստում ամեն ինչ:
Շարունակությունը տեսանյութում: