17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ. «Իրավունք»

ԱԺառողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` «ՀՀ-ում դեղերի շուկայում առկա խնդիրները» թեմայով: Ոլորտի ներկայացուցիչները մասնավորապես մտահոգություն հայտնեցին «Դեղերի մասին» օրենքում դեղորայքի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթի վերաբերյալ:

Պարզվում է` զուգահեռ ներմուծումը սահմանվել է դեղերի գնիջեցման նպատակով, որը գործնականում չի կիրառվում: Ավելին` զուգահեռ ներմուծման անվան տակ շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ` հաճախ նաեւ սպառնալով ազգային անվտանգությանը: Թե ինչով է սա պայմանավորված` ոլորտի ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ զուգահեռ ներկրողները հետապնդում են գերշահույթ ստանալու նպատակ: 

Ինչ վերաբերում է չգրանցված դեղերի ներմուծման արգելքին, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, քննարկման մասնակիցները հորդորեցին որեւէ պարագայում արգելքը չվերացնել, որպեսզի ՀՀ մաքսանենգ ճանապարհով դեղորայք չմտնի, քանի որ նմանօրինակ դեղերի նկատմամբ վերահսկողություն չկա, եւ պատասխանատվություն չեն կրում դեղերի որակի, ժամկետների, կեղծ լինելու համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ