10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Էլինար Վարդանյան. Մեր երկիրն իր պատմության ամենադժվար եւ դրամատիկ փուլերից մեկն է ապրում

Հայաստանն իր պատմության ամենադժվար եւ դրամատիկ փուլերից մեկն է ապրում։ Այս մասին մարտի 30-ին քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կենտրոնացնել Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի ռեսուրսները եւ անհրաժեշտ նախաձեռնություններով հանդես գալ սպառնալիքների վերացման համար։

Նա նշեց, որ աշխարհը թեւակոխել է անկայունության եւ լուրջ փոփոխությունների փուլ։ «Մեր տարածաշրջանում լարվածությունն անկանխատեսելի աճի միտում ունի, որի վառ օրինակը Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են։ Այս ֆոնին վերջին տարիներին պառակտում է նկատվում թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում հասարակության մեջ, ինչը թուլացնում է դիմադրելու կարողությունը»,- հավելեց Վարդանյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ