18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաչիկ Ասրյանի և “Հայոց Արծիվների” շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

       Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայրենատե՛ր հայրենակիցներ

      «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, Կազմակերպության 301 մասնաճյուղերի ղեկավարների և անձամբ իմ ու իմ ընտանիքի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Նոր տարին և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով Ձեր սրբալույս օջախներին լույս ու ջերմություն,  Ձեր սպասելիքներին արարչական օրհնանք ու շնորհ, անսասան ու միասնական քրիստոնեական հավատք, հայոց ազգին տրված դարավոր ժառանգությանը տեր լինելու և այն Ձեր զավակներին փոխանցելու քաջություն ու վճռականություն:

     Առանձնահատուկ շնորհավորում եմ աստվածային բարձրավանդակի՝ հայոց հայրենիքի սահմանները անառիկ ու անտրտունջ պաշտպանող, հայոց քաջասիրտ զինվորականներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով այնչափ հայրենասիրություն, որ երբևէ չափավորելու կարիքը լինի:

     Մենք՝ հայրենատիրության ճանապարհով անցնող հայ ազգի զավակներս, մեկ զգայուն սիրտ ունենք, այն է՝ հայրենիք, որը, բազում փորձությունների միջով անցնելով, այսօր էլ ներդաշնակ տրոփում է մեր բոլորի համար:

      Արժանի լինենք աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների ընթացքում հայի անկոտրում սեփական ուժին և հայոց ազգային բանակի արիատենչ զինվորականների  անպարտելիության ոգու հարստությանն ու հայրենիքն ափի մեջ պահելու նրանց կերտած բազում հաղթանակներին:

       Արժանի լինենք մեր մայրերի սիրուն, մեր հայրերի վստահությանն ու մեր իմաստուն գենի անկասելի առաջընթացին:

      2015 թվականը մեր ազգային սթափության փորձաշրջանն է նաև: Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը պետք է դիմավորենք ոչ թե հուսահատությամբ կամ սերունդների ոգին տկարության մատնելով, այլ արցախյան հերոսամարտի մեր ռազմական հաղթանակներով, նրա ոգեղեն փառքով,  ասել է թե՝ հայոց պետականաշինության գործում ձեռք բերած բազում հաղթանակներով:

     «Հայոց Արծիվները»  միշտ Ձեզ հետ են և մեր նվիրական հայրենիքի տրոփող զարկերակին  համահունչ:

     Մենք հավատում ենք մեր երկրի պայծառ ապագային, մեր անկախ պետականության առաջընթացին և զարգացմանը, հայոց հաղթանակած բանակի նորանոր հերոսական ձեռքբերումներին:

      Մենք վստահում ենք  քեզ՝ բարոյատեր ժողովուրդ հայոց, որ դու եղել և մնում ես քո հզոր կամքի և միասնականության տերը՝ հայոց երկրի անպարտելի ուժը:

      Միշտ գիտակցենք, որ միայն մերընտանիքներիկուռմիասնություննուհամերաշխություննենբոլորձեռքբերումներիհիմքնուերաշխավորը:

        Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝հայերս, սրբազանպարտքունենքկատարելուԱստծոառջև՝անընդհատհզորացնել  հայկականբարձրավանդակը՝կառուցելովմեծևհզոր, քրիստոնյաՀայաստան, իսկ մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի բնակիչը պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի:

     Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ոգետե՛ր հայրենակիցներ:

 

Հարգանքով՝      

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ