23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներկայացնեմ իրավիճակը ՝ հերձելով Նիկոլի և իր քարոզչամեքենայի ստերը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է հանրությանը.
 
«Նիկոլի, վերջին իրադարձությունների եւ անելիքի մասին։
 
 Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի շարք հայտարարություններ արեց, իսկ արդեն այսօր իր քարոզիչները լծվել են հերթական անհեթեթությունները տարածելուն:
 
 Ներկայացնեմ իրավիճակը ՝ հերձելով Նիկոլի և իր քարոզչամեքենայի ստերը:
 1. Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև եղած հարաբերություններին:
2. Տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձակ կապ չունի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ և չի հակասում այդ սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականության հարցը վերաբերում է 2-3 պետությունների հարաբերություններին, իսկ ինքնորոշման իրավունքը՝ ժամանակին մի պետության շրջանակներում մի մասի ինքնորոշման, ժողովրդի առանձին, ազատ ապրելու իրավունքի կայացման երաշխավորման մեխանիզմների մասին:
3. Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի մեջ դեկլարատիվ իմաստով պարտադիր է, երբ դառնում ես այս կամ այն միջազգային կազմակերպության անդամ:
 
Հիշեցնեմ, ուղիղ եթերում ես բացահայտեցի Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի սուտը, թե իբրև Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԱՊՀ անդամ դառնալիս:
 Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Հայաստանը երբևէ չի հայտարարել տարածքային նկրտումների մասին Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ առ այսօր մենք Ալիևի շուրթերից լսում ենք Երևանի, Սևանի, Սյունիքի հետ կապված ադրբեջանական ոտնձգությունների մասին:
 
Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվեր Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված 3 հիմնարար սկզբունքների հիման վրա.
1. Ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացակայություն,
2. Տարածքային ամբողջականություն,
3. Ազգերի ինքնորոշման իրավունք:
 
 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոտնահարվեց և խախտվեց Մինսկի խմբի համանախագահների «ուժի չկիրառման» սկզբունքը։
Երկրորդ սկզբունքը ՝ «տարածքային ամբողջականության», այս ապիկար իշխանությունների կողմից է առաջ մղվում՝ փաթեթավորելով այն «խաղաղության դարաշրջանի» մեր պատրաստակամության մեջ:
 2 սկզբունքների խախտման դեպքում «որբ» է մնում երրորդ սկզբունքը։
 Այս աննորմալ իշխանությունը բացարձակ չի խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
 
Նիկոլ Փաշինյանը երեկ ի շարս այլ հիմարությունների ՝ հայտարարեց, թե Արցախ գազ մատակարարող գազատարը 3 օր է խափանված, մինչդեռ 2 շաբաթ խնդիրն առկա էր և սրանք համառորեն փորձում էին կոծկել դա։
Այս իշխանությունները նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը ստորագրելիս ոչ միայն դավաճան, այլև տգետ են եղել, ճիշտ չեն գնահատել Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքի կարեւորագույն նշանակությունը։
 Նիկոլը չի հանգստացել տալով Արցախի 75 տոկոսն ու 5000 զոհ: Նոյեմբերի 9-ի հայտարարագրով նա նմանատիպ ականներ է դրել հայկական շահերի տակ։
 Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Սերժ Սարգսյանի ՝ կոնտեքստից կտրած հատված մեջբերեց:
 Սերժ Սարգսյանի խոսքերի մեջ հստակ նշվում է ՝ մենք երբեք չենք ունեցել տարածքային նկրտումներ Ադրբեջանի նկատմամբ:
 
Եթե դու՛, Նիկո՛լ, դիտարկում ես «խաղաղության դարաշրջանի» թեզը որպես ռազմավարություն, դա նշանակում է, որ թույլ ես տալու մեզ «կզցնել», նսեմացնել, ոչնչացնել:
 Հասնել խաղաղության դարաշրջանի մի ժամանակում, երբ 2 կողմից քեզ ճնշում են ու ուզում ոչնչացնել, անհնար է:
Անհնար է ապրել միակողմանի խաղաղության դարաշրջանում:
 Որքան Նիկոլը մնում է իշխանության, այդքան մենք կորցնում ենք տարածքներ, ունենում ենք զոհեր, նսեմացնում են մեր արժանապատվությունը:
 
Երբ թուրքն այնքան է «հաբռգել», որ խախտում է եռակողմ հայտարարությունը, իսկ դու «այնքան չկաս», որ այս հարցերը բարձրացնես, դու՛ ես մեղավոր ստեղծված իրավիճակի մեջ՝ դու և քո քաղաքական գոյությունը:
Անցյալ տարի ապրիլին Նիկոլն ընտրություններից առաջ խաբում էր մարդկանց, խոստանում էր առաջ տանել «անջատում հանուն փրկության» թեզը, ու՞ր է այդ թեզը: Փոխարենը ՝ Նիկոլի թիմակիցները առաջ են տանում թեզը, որ այո, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում:
 
Արցախի հարցը լուծվելու է Երևանում:
Ես ներողություն եմ խնդրում, որ արցախահայությունը դեռ վճարում է այն բանի համար, որ մենք ունակ չենք հեռացնելու Նիկոլին՝ քաղաքական իմաստով:
 Պետք է հայի զայրույթի, արժանապատվության, կորուստների ցավի պայթյուն լինի, որպեսզի մեզ չպայթեցնեն որպես ժողովուրդ»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ