01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. “Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի վախճանի մասին:

Վահան Հովհաննիսյանի ներկայությունը նշանակալի է եղել Հայաստանի քաղաքական դաշտում թե՛ արցախյան ազատամարտի տարիներին, թե՛ դրանից հետո՝ Հայաստանի Ազգային ժողովում:

Դժվար է պատկերացնել, որ գաղափարական մարտիկի, կիրթ մտավորականի, պետական ու կուսակցական գործչի, փայլուն հռետորի և վառ անհատականությամբ ընդգծված նրա կերպարը այլևս մաս չի կազմելու հայաստանյան և համահայկական քաղաքական գործընթացների: Վահան Հովհաննիսյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցության, այլև բոլորիս համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գործչի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին”,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ