23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի և ԵԱՏՄ երկաթուղային համակարգերը միանում են. Կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի լաստանավային փոխադրումները

Կառավարության այսօրվա նիստում շատ կարևոր հարց է ընդունվել, լաստանավային փոխադրման սուբսիդավորման հարցն է, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա ապահովել երկաթուղային համակարգի ու Եվրասիական երկթուղային համակարգի միացումն ու այնպես անել, որ հայկական ապրանքները վագոններով երկթուղային հաղորդակցությամբ կարողանան տեղափոխվել մի երկրից մյուս երկիր:

«Սա, կարծում ենք, էականորեն կլավացնի Հայաստանի արդյունաբերության մրցունակությունը: Դեռևս որոշակի աշխատանք ունենք անելու, որ ավարտին հասցնենք գործընթացը, բայց հույս ունենք, որ մեկ ամսվա ընթացքում մենք արդեն կունենանք կանոնավոր երկաթուղային փոխադրումներ Հայաստանից դուրս ու դեպի Հայաստան: Չվացուցակը նախատեսվում է շաբաթը երկու անգամ», – ասաց նախարարը:

Քերոբյանը նշեց, թե Հայաստանը լաստանավ ձեռք չի բերելու. «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ու «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից նշանակված օպերատորին փոխահուտուցելու են կանոնավոր լաստանավային փոխադրման ընթացքում կատարած ծախսերը:

«Այնպես ենք անելու, որ ցանկացած բեռ, որը լաստանավային փոխադրմամբ է տեղափոխվելու դեպի Ռուսաստան կամ այլ երկրներ, այդ թվում, Չինաստան, լաստանավային փոխադրման ծախսը կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցի», – նշեց էկոնոմիկայի նախարարը:

Նա հավելեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն ու «Ռուսական երկաթուղիներ»-ը տարիֆների զգալի իջեցում են անելու, որ ունենանք էապես էժանացված երկաթուղային բեռնափոխադրումներ դեպի Ռուսաստան ու Եվրասիա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ