03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մտահոգությունն ունենք, որ Թուրքիայի հետ քննարկվում է ու գոյություն ունի փաստաթուղթ, հակառակ պարագայում ամեն անգամ հավաքվում, ինչի՞ց են խոսում. Իշխան Սաղաթելյան

Մամուլում լուրեր էին շրջանառվոըմ, որ ապրիլին հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի Փաշինյանի և Ալիևի միջև։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին չէր բացառել նաև «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում«Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպմանը այդ հարցի մասին քննարկվե՞լ է։

«Փակ հանդիպումները նրա համար են, որ բաց հարթակներում չխոսենք։ Բայց կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու հետ կապված քննարկում տեղի չի ունեցել, այդ մասին չի խոսվել։ Մենք այդ մտահոգությունն ունենք, որ նաև Թուրքիայի հետ քննարկվում է ու գոյություն ունի փաստաթուղթ, հակառակ պարագայում ամեն անգամ հավաքվում, ինչի՞ց են խոսում», – ասաց Սաղաթելյանը։

Պատգամավորի խոսքով՝ եթե խոսքը պարզ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, դա ընդամենը մեկ նոտայով կարելի է անել։

«Բայց եթե շարունակ կան բանակցություններ, ենթադրվում է, որ արդեն կա փաստաթուղթ, որը քննարկվում կամ համաձայնեցվում է երկու կողմերի միջև», – ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, թե Ադրբեջանի կողմից հնչեցված կետերի և Թուրքիայի կողմից արված հայտարարությունների պայմաներում ցանկացած փաստաթուղթ լինելու է ոչ թե հաշտության պայմանագիր, այլ լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ