05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուսապարկերին հանձնարարել են ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինելը քննարկման առարկա է

«Մենք ասում ենք, որ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը հինգ ուլտիմատում և վերջնագիր է, իսկ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասում է՝ հինգ կետերում կոնցեպտուալ խնդիրներ չենք տեսնում: Ի՞նչը կոնցեպտուալ խնդիր չէ․ բառացի գրված է, որ պետք է մոռանաք, որ ձեր տարածքային ամբողջականությունը խախտել ենք ու որ տասնյակից ավելի գերիներ ունեք, իսկ իշխանությունն ասում է՝ անընդունելի բան չկա, պիտի քննարկենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:

«Վերևից ուսապարկերին հանձնարարել են՝ ասել, որ իրենց համար քննարկման առարկա է Արցախի Ադրբեջանի կազմում լինելը: Այս հայտարարությունները պատահական չեն կամ ուսապարկերի ցանկությունը չէ, այլ կոնկրետ ուղղորդված գործողություն՝ հանրությանը սովորեցնելու, որ Արցախն Արբեջանի կազմում բառակապակցությունները կարող են իրար հետ դիտվել և կարող են մեր իրականությունում տեղ գտնել»,- ավելացրեց պատգամավորը: 

 Մանրամասները՝ տեսանյութում։
 
24news.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ