03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես բարեկիրթ բառերով էն քպական տհաճ բեղավորին ասեմ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
« «Ես մրսում եմ, վերմակով ինձ ծածկում եմ։ Բազմոցին նստում եմ, վերմակով ծածկվում, մինչև գազը տան։
Էնքան տակից շոր եմ հագնում, որ չեմ կարողանում շրջազգեստ հագնեմ։ Մաման չի հագցնում»,- սրանք Շուշիի փոքրիկ գեղեցկուհու բառերն են, ով երազում է մեծանալ եւ արքայադուստր դառնալ․․․
Հիմա ասեք, ինչպես բարեկիրթ բառերով էն քպական տհաճ բեղավորին ասեմ՝ լսիր, այ ուրացող, էս երեխային եւ հարյուրավոր արցախցի մանուկներին, հազարավոր արցախցիների դու էդ ի՞նչ ես ասում, այ, ոչ բարով իշխանության ներկայացուցիչ․․․
Բա ,վեր կաց գնա եւ ցրտի մեջ ապրի։ Դու որպես իշխանություն ի՞նչ ես անում, որ արցախցին գազ ունենա, որ ադրբեջանցի եղբայրդ չանջատի գազը ․․․
 
Դու թոռներ չունե՞ս, երեխաներ չունե՞ս․․․Դու ամոթ չունե՞ս․․․Ինքդ, եթե քո ժամանակ, ցրտի եւ անտարբերության մեջ մեջ մնայիր,, հիմա ոտք կունենայի՞ր․․/լավ էլ հասկացար ինչ եմ ակնարկում/։Էսօր, քո զավթած իշխանությամբ մատդ մատիդ խփե՞լ ես, որ գազի խողովակը չանցնի թշնամու ձեռքը․․․Ու, ես, որ 90-ականների ցուրտն ու մութը միշտ էլ համարել եմ վերածնունդի տարիներ, հաղթանակի տարիներ, էսօր շատ մեծ կասկածներ ունեցա․․․Իսկ էն ժամանակ սրանք նույնը չէի՞ն ասում, չէի՞ն ասում՝ հարեւանից պարտք արեք ապրեք․․․չէի՞ն ասում քանի Ղարաբաղի հարցը կա լավ չեք ապրելու․․․Զուգահեռները ինքըստինքյան են ծնվում եւ ես մեղք չունեմ՝ դուք եք դրդում, որ փաստերը կողք-կողքի գան․․․․Այսպես է լինում, երբ երկրից արտագաղթում է ամոթն ու աբուռը եւ անհայրենքի բ-ի տղերքը դառնում են տերուտիրական․․․»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ