27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարդիկ չեն կարողանում անգամ գերեզմանատուն գնալ․ Ներքին Հանդի համայնքապետ․ «Իրավունք»

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները չեն կարողանում գնալ անգամ գերեզմանատուն: Պատճառն այն է, որ մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել: Գյուղացիները չեն կարողանում նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, խոշոր եղջերավոր կենդանիներին արոտավայրեր ուղարկել: Ի՞նչ իրավիճակ է առհասարակ գյուղում, Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ բան չի փոխվել, թեպետ գյուղում հանգիստ վիճակ է, կրակոցներ էլ չկան.

– Նրանց կողմից տեղադրված վրանները մեր մոտից չեն երեւում: Հիմա հանգիստ վիճակ է, այդ հարցերով զբաղվում են, էլ հարցեր մի տվեք:

– Իսկ ճի՞շտ են լուրերն առ այն, որ գերեզմանները ուղիղ նշանառության տակ են:

– Դե գիտեք ոնց, մոտ 600 մետր հեռավորության վրա են գտնվում ազերիները գյուղի գերեզմաններից, մարդիկ վախում են գերեզման գնան»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ