Դեպի սպիտակ Ցեղասպանություն
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեպի սպիտակ Ցեղասպանություն.
Աշխարհում երևի մեր պես միամիտ ժողովուրդ էլ չկա, որ այսպես կուրորեն և խաղաղ գնում է դեպի սպիտակ ցեղասպանվելու: Եվ ցավը նրանում է, որ ժողովրդի «առաջնորդ» կոչեցյալը հանդիսանում է Հայ Ազգի ներկայացուցիչ:
Երբևէ մեր դարավոր պատմության մեջ նման երևույթ եղել է, հիշու՞մ եք… հիշու՞մ եք մի ղեկավարի կամ առաջնորդի, ով այսքան անարգված խայտառակված լիներ, ում հասցեին այսքան անպատվություն, հայհոյանք ու ամոթանք հնչեր, ում ընտանիքի անդամներին՝ նախնիներից մինչև ծոռներ անիծեին ու դժողքի բաժին դարձնեին։ Էս երևույթը բացառիկ է ամենինչում. այս ֆենոմենը
Հայ Ազգի խայտառակությունն է, ով իր ամոթաբեր ցինիկ պահվածքով ու անգրագետ քայլերով, իր չարագործների բանդայի հետ միասին նախանձելի հետևողականությամբ բոլորիս տանում է կործանման: