01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոցը ու դա անում է ահաբեկչական մեթոդներով». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

 Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,- նշված է հաղորդագրությունում։

Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոցը ու դա անում է ահաբեկչական մեթոդներով։
Ընդ որում՝ սա դեռ նրանց վերջին փամփուշտը չէ։

 Վաղը խորհրդարանում ընդդիմադիր 2 ուժերը այս թեմայով հրատապ քննարկում են նախաձեռնել, որի մանրամասներին դեռ կանդրադառնամ»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ